Թուրքիայում ևս 13 գործող զինվորական է ձերբակալվել

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու» մեղադրանքով ձերբակալել են 13 գործող զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածները սպաներ և ենթասպաներ են: Բացի այդ, ձերբակալվել է ևս մեկ կուրսանտ և մեկ գիտաշխատող: Ոստիկանության ուժերը գործողություններ են իրականացրել մի շարք նահանգներում և քաղաքներում, այդ թվում նաև Անկարայում և Ստամբուլում:

Ձերբակալվածները մեղադրվում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մասնակցություն ունենալու համար:

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվել և ձերբակալվել են բազմաթիվ զինծառայողներ։ Ձերբակալություններն ու զինվորականների դատավարությունը շարունակվում են մինչ այժմ։

Ձերբակալություններից ու հեռացումներից հետո զինված ուժերում և այլ կառույցներում զինծառայողների պակաս է նկատվում։ Չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ուժային կառույցները նոր զինծառայողներով համարելու մասին, այնուամենայնիվ դեռևս առկա է հատկապես սպաների և ռազմական օդաչուների պակաս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *