ՀՀ ԱԺ նախագահը Գեղարքունիքում այցելել է կայազորային զինհոսպիտալ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այցելել են Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամաս և կայազորային զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:

Նշվում է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը:

Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:

Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *