Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 195 մարդ

Դեկտեմբերի 28-ին և 29-ին Թուրքիայի մի շարք նահանգներում և քաղաքներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 195 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2, 3):

Թուրքիայի ոստիկանական ուժերը մի շարք քաղաքներում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 195 մարդ են ձերբակալել

Թուրքիայի ոստիկանական ուժերը մի շարք քաղաքներում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 195 մարդ են ձերբակալել

Ձերբակալվածների շարքերում կան այլ պետությունների, մասնավորապես Իրաքի և Սիրիայի քաղաքացիներ: Ուժայինները գործողություններ են իրականացրել Ստամբուլում, Անկարայում, Բուրսայում, Ադանայում, Վանում, Դիարբեքիրում և այլ քաղաքներում և նահանգներում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 26-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար ձերբակալվել է 714 մարդ:

Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *