Daily Archives: Նոյեմբեր 23, 2016

«Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել»

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ Նոյեմբեր 23, 2016 21:41 | RAZM.INFO - Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան հայտարարել է, որ ընկերությունում իր պաշտոնի վերացնելուց հետո տեղափոխվել է Բաքու և զբաղվելու է «Ադրբեջանի ինքնաթիռաշինական արդյունաբերության ստեղծմամբ»: Continue reading

Իրաքի Մոսուլ քաղաքն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից (քարտեզ)

Մոսուլ, 2016 նոյեմբեր, լուսանկարը՝ AP գործակալության Նոյեմբեր 23, 2016 19:39 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները Մոսուլում տեղակայված իսլամիստներին ամբողջովին մեկուսացրել են Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից։ Continue reading

Սիրիական պատերազմում Իրանի կողմից կռվող 1000-ից ավել մարտիկ է զոհվել

Սիրիայում սպանված իրանցի մարտիկների թաղում Նոյեմբեր 23, 2016 19:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Նոյեմբերի 22-ին մարտական դիրքում վիրավորվել է զինծառայող

Նոյեմբեր 23, 2016 18:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ: Continue reading

ՌԴ նախագահը ստորագրել է ռուս֊աբխազական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի օրենքը

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Նոյեմբեր 23, 2016 16:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուս֊աբխազական միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վավերացման օրենքը։ Continue reading

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը մեկնել է Մոսկվա

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն Նոյեմբեր 23, 2016 16:53 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով կայանալիք խորհրդատվություններին: Continue reading

ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն Նոյեմբեր 23, 2016 16:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 14-ից 19֊ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել է երկկողմանի, երկաստիճան պաշտպանողական հրամանատարաշտաբային զորավարժություն: Continue reading

Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս

Իրանի ռազմածովային ուժերի նավեր Նոյեմբեր 23, 2016 15:19 | RAZM.INFO - Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը` կազմված  «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Աֆրիկայի հարավով մուտք է գործել Ատլանտյան օվկիանոսի ջրեր: Continue reading

Թուրքիայում ռազմական օդաչուների պակասը լրացվելու է ռեզերվային օդաչուներով

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ Նոյեմբեր 23, 2016 12:15 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջամն փորձից հետո հեռացված օդաչուների պակասը լրացնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը որոշել է որպես ռեզերվ ներգրավել նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին:  Continue reading

Առայժմ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլու (Qasımov Arzuman Qüdrət oğlu) Նոյեմբեր 23, 2016 10:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ նույն օրը «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu): Continue reading