Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս

Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը` կազմված  «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Աֆրիկայի հարավով մուտք է գործել Ատլանտյան օվկիանոսի ջրեր: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ՌԾՈւ փոխծովակալ Հաբիբոլահ Սայարին: Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Սա առաջին անգամն է, որ Ատլանտյան օվկիանոս է մուտք  գործել իրանական ռազմանավ,  և ըստ Սայարիի` Իրանն ապագայում նույնպես շարունակելու է ռազմանավեր ուղարկել Ատլանտյան օվկիանոս:

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը իրանական քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից ապահովելու համար 2016թ. հոկտեմբերի 5-ին  ուղևորվել էր Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահության:

Արդեն հոկտեմբերի 17-ին նավատորմիղը Ադենի ծովածոցում հետ էր մղել իրանական առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումը:

Իրանական ռազմանավերը Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում  հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:

Նշենք նաև, որ միաժամանակ Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ ՌԾՈւ զարգացման ծրագրի շրջանակներում՝ երկրի հարավ-արևելքում՝ Մեքրանի ափերին ստեղծվելու է 3 ռազմածովային գոտի և 2 բազա:

 

One response to “Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս

  1. Pingback: Իրանական ռազմանավերը ստիպված կանգնել են Հարավային Աֆրիկայում վերանորոգման | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *