Daily Archives: Նոյեմբեր 21, 2016

ԱՄՆ-ն 32 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր կկնքի Քաթարի և Քուվեյթի հետ

Սաուդյան Արաբիայի պատվերով արդիականացված ամերիկյան «Բոինգ» ընկերության F-15SA կործանիչը Նոյեմբեր 21, 2016 20:00 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ին ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Քուվեյթին «Բոինգ» ընկերության արտադրության 40 միավոր F-18E Super Hornet  բազմաֆունկցիոնալ կործանիչի և Քաթարին նույն ընկերության 72 միավոր F-15QA կործանիչի հնարավոր վաճառքի պայմանավորվածությունները։ Continue reading

Վրաստանում նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա Նոյեմբեր 21, 2016 19:43 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում է ընդունվել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան: Continue reading

Թուրքիայի պաշտպանական բյուջեն աճել է տեղական արժույթով (աղյուսակ)

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Նոյեմբեր 21, 2016 19:27 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 40 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար): Continue reading

Իրան է ժամանել Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավը

Ռուսաստանյան «Յանտար» ռազմանավը Իրանի Բանդար Աբաս նավահանգստում, (արխիվ) Նոյեմբեր 21, 2016 17:43 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին հնգօրյա բարեկամական այցով Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է ժամանել ռուսաստանյան «Յանտար» նավը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Press TV» լրատվական գործակալությունը: Continue reading

Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «սահման-արգելապատնեշ» գործողությունը

Նոյեմբեր 21, 2016 16:54 | RAZM.INFO - Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում երկու երկրների իրավապահներն անցկացնում են անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» պրոֆիլակտիկ գործողություն: Continue reading

Ռուսաստանը հաստատել է Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման բանակցությունների անցկացումը

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Նոյեմբեր 21, 2016 16:15 | RAZM.INFO - Ռուսաստանում կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաև ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրների՝ Թուրքիային մատակարարման հարցը։ Continue reading

Իրանում նշանակվել է բանակի հրամանատարի նոր տեղակալ

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փոուրդաստանը Նոյեմբեր 21, 2016 16:05 | RAZM.INFO - Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով  բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը նշանակվել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում: Այս մասին նոյեմբերի 19-ին  հայտնում  է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը: Continue reading

Ռուսաստանը դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ Նոյեմբեր 21, 2016 13:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պայմանագրերի կատարման վերահսկման վարչության պետ Սերգեյ Ռիժկովը հայտնել է, որ Ռուսատանը նոյեմբերի 21-25-ը  Ան-30Բ օդային հետախուզության ինքնաթիռով դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում: Continue reading

Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը. 2016-ի օգոստոս Նոյեմբեր 21, 2016 10:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունների շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:  Continue reading