Daily Archives: Նոյեմբեր 2, 2016

Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում Նոյեմբեր 2, 2016 19:51 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

ԱՄՆ ՊՆ փոխտեղակալի հետ ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը

ՀՀ ՊՆ-ում ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հարցեր Նոյեմբեր 2, 2016 19:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին: Continue reading

Ռուսաստանը նորոգել է Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ համակարգերը

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ. նկարը Ղազախստանի ՊՆ կայքից Նոյեմբեր 2, 2016 19:15 | RAZM.INFO - Ռուսաստանյան ընկերությունները կապիտալ վերանորոգել են նախկինում ռուս-բելառուսական համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում Ռուսաստանի՝ Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերը: Continue reading

Իրաքի կառավարական բանակը դիրքավորվել է Մոսուլի թաղամասերից մեկում

Մոսուլի ազատագրման գործողության դրվագներից Նոյեմբեր 2, 2016 18:29 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին Իրաքի հատուկ նշանակության ուժերը եղանակային ցածր տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցրել են առաջխաղացումը Մոսուլի արևելյան Քոջալի թաղամասում։ Առաջխաղաղացում այսօր չի նախատեսվում։ Continue reading

ՌԴ պետդուման վավերացրել է ռուս-աբխազական միացյալ զորախումբի ստեղծման համաձայնագիրը

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Նոյեմբեր 2, 2016 17:25 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը։ Օրենքի նախագիծը առաջադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Continue reading

Իրանը զորավարժություն է անցկացնելու երկրի կենտրոնում և Իրաքի սահմանին

«Բեյթ օլ մողադաս» ստորաբաժանումը զորավարժության ժամանակ, լուսանկարը` Մաշրեղ գործակալության (արխիվ) Նոյեմբեր 2, 2016 17:17 | RAZM.INFO - Նոյեմբերի 3-ին և 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր ստորաբաժանումներ խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսելու  կենտրոնական Սպահան և Իրաքին սահմանակից Խուզիստան նահանգներում: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին: Նոյեմբեր 2, 2016 15:05 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ կայքում:  Continue reading

Հալեպում հաստատվելու է հումանիտար հրադադար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար Նոյեմբեր 2, 2016 14:05 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն որոշել է Հալեպում հերթական հումանիտար հրադադար հաստատելու նպատակով դադարեցնել ռազմական գործողությունները:  Continue reading

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման: Նոյեմբեր 2, 2016 12:23 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին Թուրքիան զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղափոխել երկրի հարավ-արևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահմանին:  Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են դրությունը Սիրիայում և Իրաքում

Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումից Նոյեմբեր 2, 2016 10:41 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում քննարկել են «սիրիական հակամարտության կարգավորման հարցում կողմերի համագործակցությունը, ինչպես նաև Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կարգավորումը»:  Continue reading