Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի և միջոցառումների վերաբերյալ, ներկայացրել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրված դրական միտումները:

Զեկույցում ընդգծվել է, որ ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության և իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները:

Տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և նախականխելու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյան (ձախից), ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյան

ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյան (ձախից), ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյան

Դրան զուգահեռ շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:

Սամվել Ղուկասյանը հավաստիացրել է, որ ռազմական ոստիկանները հետևողական են զինված ուժերում առկա արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարում և հնարավորինս նպաստելու են բանակի մարտունակության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման գործին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորել և դրական է գնահատել ռազմական ոստիկանների աշխատանքը, ընդգծել է առկա ռեսուրսներն ու ներուժն առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու, արձանագրված հաջողություններով չսահմանափակվելու անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերի, առաջադրել է որոշակի խնդիրներ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *