Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը։ Օրենքի նախագիծը առաջադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը։
Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2015-ի նոյեմբերի 21-ին, որով սահմանվում են ՌԴ և Աբխազիայի ԶՈւ միացյալ զորախմբի առաքելությունը, կազմավորման կարգը, ընդլայնումը և կիրառումը։ Զորախումբը նախատեսված է «զինված հարձակմանը համապատասխան արձագանքելու համար»։
Կազմի մեջ մտնում են Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազան և Աբխազիայի զինված ուժերի 2 մոտոհրաձգային գումարտակ, հրետանային և ավիացիոն զորախմբեր և հատուկ նշանակության ջոկատ։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, ինչպես փոխանցում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դատապարտել է համաձայնագիրը։ Մասնավորապես նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել «Աբխազիայում օկուպանտների ներկայության օրինականացմանը, որը տարածաշրջանում ապակայունացնում է իրավիճակը»։
Pingback: ՌԴ նախագահը ստորագրել է ռուս֊աբխազական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի օրենքը | Ռազմ.info