Իրաքի կառավարական բանակը դիրքավորվել է Մոսուլի թաղամասերից մեկում

Նոյեմբերի 2-ին Իրաքի հատուկ նշանակության ուժերը եղանակային ցածր տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցրել են առաջխաղացումը Մոսուլի արևելյան Քոջալի թաղամասում։ Առաջխաղաղացում այսօր չի նախատեսվում։ Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ Աբդուլ Ղանի ալ-Ասադին։

Մոսուլի ազատագրման գործողության դրվագներից

Մոսուլի ազատագրման գործողության դրվագներից

Քոջալին կրակի գծից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, կառավարական զորքերը սպասում են, որ «Իսլամական պետությունը» կկիրառի ականանետներ, ըստ այդմ՝ թաղամասում հայտարարված է պարետային ժամ, բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տներում։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին՝ Մոսուլի ազատագրման գործողության 16-րդ օրը, Իրաքի կառավարական զորքերը 2014-ից սկսած առաջին անգամ են մուտք գործել բուն քաղաք և գրավել Քոջալի թաղամասը։

Բրիգադիր գեներալ Հեյդար Ֆադհիլը հայտնել է, որ վատ տեսանելիության պայմանները խոչընդոտ են նաև ԱՄՆ գխավորած կոալիցիոն ուժերի կործանիչների և անօդաչու թռչող սարքերի համար։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոթելի՝  Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ, Իրաքի կառավարական զորքերից զոհվել է մոտ 60 զինծառայող։

Նշենք, որ «Իսլամական պետությունը» նույնպես լավ է պատրաստված քաղաքի ազատագրման դիմագրավմանը։ «Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ  օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։ Իսկ խաղաղ բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան։

Հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին։

Օրերս հայտնի էր դարձել, որ բուն Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք։ Այս մասին հայտնել էր Իրաքյան Քրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին։ Ըստ այդմ՝ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

2 responses to “Իրաքի կառավարական բանակը դիրքավորվել է Մոսուլի թաղամասերից մեկում

  1. Pingback: Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքի կառավարական բանակը ամրապնդում է դիրքերը Տիգրիս գետի շրջանում. քարտեզ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *