Daily Archives: Նոյեմբեր 25, 2016

Ադրբեջանում սպանվել է ահաբեկչական գործունեություն իրականացրած քաղաքացի

Ադրբեջանում սպանվել է ահաբեկչական խմբարումներում գործունեություն իրականացրած քաղաքացի: Նոյեմբեր 25, 2016 20:50 | RAZM.INFO - Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները փոխհրաձգության ժամանակ սպանել են ահաբեկչության մեջ մեղադրվող, Ադրբեջանի քաղաքացի Ռահիմով Ռամիգ Նազիր օղլուին (Rəhimov Ramiq Nazir oğlu)՝ ծնված 1974 թվականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:  Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկվել է զինված ուժերի սպառազինության զարգացման ծրագիրը

ՀՀ ՊՆ կից կոլեգիայի նիստ Նոյեմբեր 25, 2016 20:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին: Continue reading

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում և Ռուսաստանի գործոնը

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում: Նոյեմբեր 25, 2016 19:19 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնեց, որ Սիրիայի հյուսիսում «այդ երկրի օդուժի ավիահարվածներից մահացել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս տասը՝ վիրավորվել են»: Սիրիայի զինուժը հերքել է այս տեղեկության իսկությունը Continue reading

ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություն

Մի-8ՄՏ ուղղաթիռը զորավարժության ժամանակ Նոյեմբեր 25, 2016 18:50 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հակաահաբեկչական ստորաբաժանումները  անցկացրել են հակաահաբեկչական հատուկ մարտավարական զորավարժություն։ Continue reading

ՌԴ ԶՈւ զինծառայողները անվտանգության նորմերի պարապմունքներ են անցկացնում Հայաստանում

102-րդ ռազմաբազայի՝ ՌԴ ԶՈւ զինծառայողները պարապմունքներ են անցկացնում Նոյեմբեր 25, 2016 17:18 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են առօրյա գործունեության և մարտական պատրաստության վարժանքների անվտանգության պահանջների համալիր հրահանգիչ-մեթոդաբանական պարապմունքեր։ Continue reading

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիային զենք չվաճառելու մասին բանաձև

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Նոյեմբեր 25, 2016 16:52 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Ավստրիայի խորհրդարանը   ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին  6 կուսակցությունների առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքը: Continue reading

Նարդարան. Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը մեկ տարի անց

Նարդարանը ոստիկանների հետ բախումների ընթացքում. 2015 թ. Նոյեմբեր 25, 2016 16:18 | RAZM.INFO - Մեկ տարի առաջ՝ 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում, որի ընթացքում սպանվեց 5 նարդարանցի և 2 ոստիկան։ Ներկայումս նույն գործով կալանավորված է 87 անձ, ընդ որում՝ ոչ միայն Նարդարանից։ Continue reading

Իրանի «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռը առաջին թռիչքը կիրականացնի 2017-ին

Իրանական «Շաֆաղ» կործանիչի մոդելը Նոյեմբեր 25, 2016 13:04 | RAZM.INFO - Իրանը  շարունակում է ռեակտիվ ուսումնական ինքնաթիռների՝ «Բոհրանի» և «Շաֆաղի» զարգացման ծրագիրը: Այս մասին «Ջեյնս» ռազմական հանդեսին Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ հայտնել են  Իրանի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության կազմակերպության ներկայացուցիչները:  Continue reading

Իրաքում ահաբեկչության 100 զոհերի մեծ մասը իրանցի շիաներ են

Ահաբեկչություն Իրաքի Հիլա քաղաքում, 100 զոհ Նոյեմբեր 25, 2016 12:21 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Իրաքի Հիլա քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ բեռնատար մեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, որոնց մեծ մասը իրանցի շիա ուխտագնացներ են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։ Continue reading

Իսրայելի քաղաքացին փորձել է անօրինական կերպով զենք վաճառել Ադրբեջանին

Ամերիկյան M4 ավտոմատ Նոյեմբեր 25, 2016 10:41 | RAZM.INFO - ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն անցած շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի 2 քաղաքացու, որոնք անօրինական կերպով զենք, զինամթերք են վաճառել Իրաքին, Սուդանին, փորձել են վաճառել նաև Ադրբեջանին, սակայն չի հաջողվել: Continue reading