Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են առօրյա գործունեության և մարտական պատրաստության վարժանքների անվտանգության պահանջների համալիր հրահանգիչ-մեթոդաբանական պարապմունքեր։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Դասընթացը կտևի երկու օր։ Առաջին օրը սպա հրահանգիչները դասախոսելու են անվտանգության կանոնների խախտման հետևանքների մասին։ Երկրօրդ օրը նմանօրինակված պայթուցիկ սարքավորումների, մանեկենների, մակետների, ոչ մարտական փամփուշտների, ռազմամթերքի, ավելի քան 100 միավոր զինտեխնիկայի, այդ թվում՝ ավիացիայի ներգրավմամբ անցկացվելու են գործնական, ցուցադրական պարապմունքներ մարտական մեքենաների պահեստներում և «Էրեբունի» ավիաբազայում։
Երևանում և Գյումրիում ստեղծվել է տասը ուսումնական, մանագիտացված տեղանքներ, որտեղ հրահանգիչները և սպաները պարապմունքներ են անցկացնելու զինծառայողների հետ։
Բացի այս, վարժանքներից մեքենաների և զրահատանկային անվավոր և թրթուրավոր զինտեխնիկայի ղեկավարման ուսումնասիրման պարապմունքներ կանցկացվեն նաև մեխանիկ-վարորդների համար։
Վարժանքներին ներգրավված է 2000 զինծառայող և քաղաքացիական անձնակազմ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info