ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություն

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հակաահաբեկչական ստորաբաժանումները  անցկացրել են հակաահաբեկչական հատուկ մարտավարական զորավարժություն։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Մի-8ՄՏ ուղղաթիռը զորավարժության ժամանակ

Մի-8ՄՏ ուղղաթիռը զորավարժության ժամանակ (արխիվ)

Զորավարժության ընթացքում զինծառայողները մշակել են ահաբեկչության կանխարգելման գործողություններ մարտավարական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտում, որտեղ տեղակայված են կործանիչներ և ավիացիոն տեխնիկա։

ԱԹՍ-ների ստորաբաժանումները անցկացրել են տեղանքի հետախուզում և հայտնաբերել են, որ պայմանական հակառակորդը գրավել է ռազմական օբյեկտը և փորձել է զավթել ՄիԳ-29 ինքնաթիռներ, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներ։

Ռազմաբազայի զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի մեկուսացման և ոչնչացման առաջադրանքներ։

Ավարտին հակահաբեկչական ստորաբաժանումների զինծառայողները մշակել են պայմանական վիրավոր զինծառայողների տարհանում՝ օգտագործելով Մի-8ՄՏ ռազմական բեռնատար ուղղաթիռ։

Վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող, ներգրավվել է սպառազինություն, զինտեխնիկա, ԱԹՍ-ներ և ավիացիա։

One response to “ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություն

  1. Pingback: 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է նռնականետորդների դաշտային հավաք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *