Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում մեկնարկել է ավելի քան 200 նռնականետորդների դաշտային հավաք: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Մեկամսյա վարժանքներն անցկացվելու են «Ալագյազ» զորավարժանում, ներգրավված են ՌՊԳ-7 և ԱԳՍ-17 տիպի նռնականետորդների ստորաբաժանումները:
Վարժանքների մասնակիցները սովորելու են տարբեր դիրքերից կրակել նռնականետով, ծածուկ տեղաշարժվել մարտադաշտում, քողարկել դիրքերը, հետախուզել պայմանական հակառակորդին, կիրառել ցերեկային և գիշերային տեսանելիություն սարքավորումներ։
Վարժանքների ավարտին զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին անցկացնելու են ստուգողական հրաձգություն:
Դաշտային հավաքի նպատակը բարձրլեռնային պայմաններում զինծառայողների հմտություններն ամրապնդելն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերին, 102-րդ ռազմաբազայի հակաահաբեկչական ստորաբաժանումները անցկացրել են հակաահաբեկչական հատուկ մարտավարական զորավարժություն։
Ռազմաբազայի զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի մեկուսացման և ոչնչացման առաջադրանքներ։
Վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող, ներգրավվել է սպառազինություն, զինտեխնիկա, ԱԹՍ-ներ և ավիացիա։