Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել է Հայաստանի հարավարևելյան զորամասերից մեկը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Հարավարևմտյան զորամաս այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը
Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ:
Այնուհետ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Զորամաս այցելությունից հետո նախագահը մեկնել է Արցախ: