Daily Archives: Նոյեմբեր 3, 2016

Պակիստանը կավելացնի Ադրբեջանի հետ առևտուրը՝ ներառյալ ռազմական ոլորտում

Ադրբեջանը և Պակիստանը ստորագրում են 2014-ի ռազմական համագործակցության համաձայնագիր Նոյեմբեր 3, 2016 18:42 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության նախարարները համատեղ ժողովից հետո հայտարարել են առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին: Continue reading

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Վիտալի Բալասանյան Նոյեմբեր 3, 2016 18:05 | RAZM.INFO - Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Continue reading

Ռուսաստանը, Սերբիան և Բելառուսը համատեղ զորավարժություն են անցկացնում

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա Նոյեմբեր 3, 2016 17:11 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին  Սերբիայում Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի զինված ուժերի մասնակցությամբ մեկնարկել է«Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Թուրքիան 3,6 մլն դոլարի ռազմական արտադրանք է վաճառելու Ղազախստանին

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա Նոյեմբեր 3, 2016 16:26 | RAZM.INFO - Ղազախստանի հետ կնքած պայմանագրով՝ Թուրքիայի «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունն այդ երկրին վաճառելու է հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլ (SARP): Continue reading

Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարան այցելել է առաջնագիծ Նոյեմբեր 3, 2016 16:15 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողների, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ անցկացվելու է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Continue reading

Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում Նոյեմբեր 3, 2016 15:35 | RAZM.INFO - Աֆղանստանի Քունդուզ քաղաքում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է 2 ամերիկացի զինծառայող, վիրավորվել ևս երկուսը։ Զինծառայողները ներգրավված են եղել ոչ թե մարտերին, այլ խորհրդատվական աշխատանք էին տանում աֆղանստանցի ուժայինների հետ: Continue reading

Բակո Սահակյանն անցկացրել է Արցախի անվտանգության խորհրդի նիստ

Արցախի անվտանգության խորհրդի նիստ Նոյեմբեր 3, 2016 14:04 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի անձնակազմից հեռացվել է 1200 մարդ

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Նոյեմբեր 3, 2016 13:57 | RAZM.INFO - Նոյեմբերի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունից հեռացվել է 1218 մարդ, որոնց մեծ մասը սպաներ և ենթասպաներ են: Continue reading

Թշնամին Արցախի հայկական դիրքերին կրակել է ականանետով

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Նոյեմբեր 3, 2016 11:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակը կիրառել է ԳՊ-25 ենթափողային նռնականետ (4 արկ), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Continue reading