Պակիստանը կավելացնի Ադրբեջանի հետ առևտուրը՝ ներառյալ ռազմական ոլորտում

Նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության նախարարները համատեղ ժողովից հետո հայտարարել են առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին: Այս մաիսն հայտնում է Պակիստանի պետական ռադիոընկեության կայքը:

Մասնավորապես Պակիստանի առևտրի նախարար Խուրամ Դաստգիրը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկումների համար այս ամիս կմեկնի Ադրբեջան:

Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը հակված է Պակիստանից պաշտպանական նշանակության զինտեխնիկայի, տեխնոլոգիաների ներկրման և շահագործման պատրաստման հարցում:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, տարածելով պակիստանյան աղբյուրներում հայտնված տեղեկությունը, նշում են, որ 500 մլն դոլար կազմելու է միայն Պակիստանից Ադրբեջան արտահանվելիք ռազմական նշանակության արտադրանքների արժեքը:

Սակայն իրականում այդ թիվը վերաբերում է ամբողջ առևտրաշրջանառությանը, որի միայն մի մասն է լինելու ռազմական արտադրանքի առևտուրը:

Նշենք նաև, որ չնայած Պակիստանի առևտրի նախարարի խոսքում նշվում է առևտրաշրջանառության մեծացման մասին, սակայն հոդվածի սկզբում նշվում է Պակիստանից Ադրբեջան արտահանման ծավալը 500 մլն դոլարի հասցնելու մասին:

Թերևս այս շփոթության պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանից Պակիստան Արտահանումը ընդհանուր առևտրաշրջանառության ծավալների համեմատ բավականին փոքր թիվ է կազմում: Մասնավորապես պակիստանյան «Դեյլի թայմս» պարբերականի կայքի փոխանցմամբ՝ 2015-16 թթ. Պակիստանն Ադրբեջան արտահանել է 60 մլն դոլարի արտադրանք, ներկրել՝ ընդամենը 31 հազար դոլարի:

Ավելացնենք, որ Ադրբեջանական կողմը մինչ այս հայտարարել է Պակիստանից Չինաստանի հետ համատեղ արտադրության JF-17 Thunder թեթև կործանիչներ, ինչպես նաև հրթիռային տեխնիկա ձեռքբերելու մտադրության մասին, սակայն մինչ օրս որևէ հստակ տեղեկություն չի տարածվել:

2 responses to “Պակիստանը կավելացնի Ադրբեջանի հետ առևտուրը՝ ներառյալ ռազմական ոլորտում

  1. Pingback: Հայաստանն ու Հնդկաստանն ունեն անվտանգության ոլորտում համագործակցության ներուժ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *