Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Նույն օրը Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, Բակո Սահակյանը նաև Արցախի անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են բանակաշինության հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *