Ռուսաստանը, Սերբիան և Բելառուսը համատեղ զորավարժություն են անցկացնում

Նոյեմբերի 2-ին  Սերբիայում Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի զինված ուժերի մասնակցությամբ մեկնարկել է«Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զորավարժության առաջին օրերին 3 երկրների դեսնտայիններն իրականացրել են մարտական տեխնիկան դեսանտավորման պատրաստելու վարժանքներ,  խաղարկել  ծայրահեղական խմբավորումների առաջնորդների հայտնաբերման և վնասազերծման, մարտավարական նշանակության օբյեկտների գրավման գործողություններ:

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա

Զորավարժությանը ընդգրկված են  Ռուսաստանի զինված ուժերի 212 , Բելառուսի 56 և Սերբիայի 450 զինծառայող: Այն տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ հոկտեմբերին Ռուսաստանի  և  Սերբիայի ռազմաօդային ուժերը համատեղ անցկացրել են  «Բարս-2016» զորվարաժությունը, իսկ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ  այն անցկացվել է 2015թ. Ռուսաստանում:

Նկատենք նաև, որ միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ 32 երկիր ներկայում զորավարժություններ են անցկացնում Սերբիային հարևան Չեռնոգորիայում:

One response to “Ռուսաստանը, Սերբիան և Բելառուսը համատեղ զորավարժություն են անցկացնում

  1. Pingback: Զորավարժության ընթացքում Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան չեզոքացրել են պայմանական ահաբեկիչներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *