Թշնամին Արցախի հայկական դիրքերին կրակել է ականանետով

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակը կիրառել է ԳՊ-25 ենթափողային նռնականետ (4 արկ), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արցախի շփման գծում թշնամին կրակել է շուրջ 30 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել ավելի քան 370 կրակոց:

Թշնամու նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

One response to “Թշնամին Արցախի հայկական դիրքերին կրակել է ականանետով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *