Daily Archives: Նոյեմբեր 14, 2016

Իրանն ու Չինաստանը կնքել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցյուան և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Նոյեմբեր 14, 2016 20:11 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թեհրանում Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Չանգ Վանցույան և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը ստորագրել են  չին-իրանական ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Ադրբեջանում վարժանքներ են անցկացնում ռազմածովային ուժերը

Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները խաղարկում են պայմանական ահաբեկիչներից նավի ազատագրում Նոյեմբեր 14, 2016 17:01 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 14-ին վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի ՌԾՈւ ստորաբաժանումները՝ ռազմանավերի և կատերների ներգրավմամբ: Continue reading

Վիգեն Սարգսյանը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան Նոյեմբեր 14, 2016 16:40 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը, ինչի հետո սկսվել է նախագծի քննարկումը՝ առաջին ընթերցմամբ: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկումներ կանցնկացնի զինծառայողների ապահովագրության հիմնադրամի թեմայով

ՀՀ ՊՆ վարչական համալիր Նոյեմբեր 14, 2016 15:27 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Continue reading

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի Էլ-Բաբ շրջանում ԻՊ դիրքերին

Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «թուրքմեն զինյալները» Նոյեմբեր 14, 2016 13:39 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Էլ-Բաբ շրջանում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 թիրախի: Continue reading

Թուրքիայի զինված ուժերից ժամանակավորապես հեռացվել է ևս 291 զինծառայող

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Նոյեմբեր 14, 2016 13:00 | RAZM.INFO - Նոյեմբերի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ԶՈւ ռազմածովային ուժերից ևս 291 զինծառայող ժամանակավորապես հեռացվել է: Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊՆ Twitter-ի միկրոբլոգում: Continue reading

Ադրբեջանում շարունակվող զորավարժությանը ներգրավվել է նաև ՌԾՈւ-ն

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերախմբավորվում են զորավարժության անցկացման վայր Նոյեմբեր 14, 2016 9:42 | RAZM.INFO - Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի բանակի զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, այդ թվում՝ ռազմածովային, զրահատանկային, ռազմաօդային, ռազմածովային և այլ ուժերը, տեղակայվել են զորավարժության անցկացման շրջաններում, ելման դիրքերում։  Continue reading