ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկումներ կանցնկացնի զինծառայողների ապահովագրության հիմնադրամի թեմայով

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *