Թուրքիայի զինված ուժերից ժամանակավորապես հեռացվել է ևս 291 զինծառայող

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ԶՈւ ռազմածովային ուժերից ևս 291 զինծառայող ժամանակավորապես հեռացվել է: Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊՆ Twitter-ի միկրոբլոգում:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո

Համաձայն հայտարարության՝ ռազմածովային ուժերից ժամանակավորապես հեռացված զինծառայողներից 168 սպա է, իսկ 123-ը ենթասպա: Բացի այդ, աղբյուրը հայտնում է, որ 15 սպա և 4 ենթասպա վերջնականապես հեռացվել են:

Զինծառայողները Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 11-ին Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու համար աշխատանքից ազատվածների թիվը հասել է շուրջ 76 հազարի, ձերբակալվել է 16899 մարդ, այդ թվում՝ 3083 ոստիկան, 7248 զինվորական, 2288 դատավոր և դատախազ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *