Daily Archives: Նոյեմբեր 11, 2016

Հայաստանը գնում է 6 միավոր «Սմերչ» և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր. զեկույց

ՀՀ ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Նոյեմբեր 11, 2016 21:21 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման: Continue reading

ՀՀ նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչի հրամանագիրը

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում Նոյեմբեր 11, 2016 21:13 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: Continue reading

Վրաստանցի զինծառայողները հետ են մղել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսության վրա հարձակումը

Վրաստանի ԶՈւ երկրորդ հետևակային բրիգադի զինծառայողները՝ Աֆղանստան մեկնելուց առաջ (արխիվ) Նոյեմբեր 11, 2016 18:14 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ի գիշերը Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում հարձակման է ենթարկվել Աֆղանստանում Գերմանիայի հյուպատոսությունը: Ականապատ մեքենան բախվել է Mazar հյուրանոցին, որտեղ տեղակայված է Գերմանիայի հյուպատոսարանը, և պայթել է: Շենքի ներսում ևս եղել է պայթյուն, ինչից հետո սկսվել է մարտ: Continue reading

ՊԲ. Այս պահի իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է

Հայ զինծառայողը՝ դիրքերում Նոյեմբեր 11, 2016 17:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում Արցախի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Continue reading

Թուրքիայում ներկայացվել է տեղական արտադրության ևս մեկ հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության «Քարայել» հարվածային ԱԹՍ Նոյեմբեր 11, 2016 15:41 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-12-ին Թուրքիայում անցկացվող High Tech Port-2016 ռազմական ցուցահանդեսի ընթացքում թուրքական «Վեստել» ռազմարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է «Քարայել» անօդաչու թռչող սարքի հարվածային տարբերակը: Continue reading

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. 11.11.2016

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Նոյեմբեր 11, 2016 14:34 | RAZM.INFO - Նոյեմբերի 5-ին Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի Գորանբոյում տեղակայված զորամասի զինծառայող, 20-ամյա Նադիր Սուլեյմանովը (Nadir Süleymanov):  Continue reading

Թշնամին Արցախի հայկական դիրքերին կրակում է ականանետով

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Նոյեմբեր 11, 2016 13:55 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:  Continue reading

Գերմանական ստորաբաժանումը ևս մեկ տարի կմնա Թուրքիայի ավիաբազայում

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015 Նոյեմբեր 11, 2016 12:11 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Իրաքի հետ սահմանային ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի այցը Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկը. (արխիվ) Նոյեմբեր 11, 2016 11:11 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Շրնաք նահանգ, ստուգայցեր կատարել Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Continue reading

Թուրքիայի ԶՈւ տանկերի հերթական խումբը տեղակայվել է Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի տանկերն ու զրահափոխադրիչները հասել են Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահման: Նոյեմբեր 11, 2016 10:36 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից զրահափոխադրիչներով և տանկերով բեռնված բեռնատարների շարասյունը հասել է երկրի հարավային Շրնաք նահանգի Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահման:  Continue reading