Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից զրահափոխադրիչներով և տանկերով բեռնված բեռնատարների շարասյունը հասել է երկրի հարավային Շրնաք նահանգի Սիլոփի գավառ՝ Իրաքի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ տանկերը և զրահափոխադրիչները տեղակայվել են Սիլոփի գավառից 10 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 172-րդ զրահատանկային բրիգադի զորանոցներից մեկում:
Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի 172-րդ զրահատանկային բրիգադի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:
Մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 6-ին գրեթե նշանակման վայր՝ Թուրքիայի և Իրաքի սահմանային շրջան է հասել 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադից 30 բեռնատարներով ուղարկված զինամթերքը և պարենը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, Իրաքի հետ սահման ուղարկված 15 տանկ, 1 քարշակ և մեկ վերամբարձ կռունկ արդեն տեղակայվել էր Իրաքի հետ սահմանին:
Իրաքի սահմանին թուրքական զորքերի կուտակումը, ինչպես նաև Իրաքում հնարավոր գործողություններ սկսելու հայտարարությունները բավականին սրել են հարաբերությւոնները Իրաքի ղեկավարության, ինչպես նաև Իրանի հետ, որը Իրաքի շիաների միջոցով իր ազդեցությունն է տարածում: Ի տարբերություն դրա, Թուրքիան փորձում է մեծացնել Իրաքում իրեն հավատարիմ սուննիների ազդեցությունը: Թեմայի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
Pingback: Իրաքցի պատգամավորը խոսել է Թուրքիայի հետ հնարավոր ռազմական բախման մասին | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է սահմանային ստորաբաժանումներ | Ռազմ.info