Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. 11.11.2016

Նոյեմբերի 5-ին Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի Գորանբոյում տեղակայված զորամասի զինծառայող, 20-ամյա Նադիր Սուլեյմանովը (Nadir Süleymanov):  Այս մասին նոյեմբերի 9-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հայտնել է մահացածի հայրը՝ Փարվիզ Սուլեյմանովը (Pərviz Süleymanov ):

Նշվում է, որ զինծառայողը Ադրբեջանի բանակ էր զորակոչվել շուրջ 20 օր առաջ: Նոյեմբերի 4-ին նրան տեղափոխել են հիվանդանոց և ախտորոշել թոքաբորբ:

Նոյեմբերի 5-ին զինծառայողը հոսպիտալում մահացել է: Զինծառայողի հայրը պնդում է, որ որդին որևէ հիվանդություն չուներ:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 146 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 149 մահացած զինծառայողի մասին:

One response to “Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. 11.11.2016

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *