ՊԲ. Այս պահի իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում Արցախի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:

Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» և «Իստիգլալ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ պետական սահմանի պաշտպանությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *