Daily Archives: Նոյեմբեր 18, 2016

Լևոն Հովսեփյան. Թուրքիայի ղեկավարությունը զինուժը «համալրում է վստահելի տարրերով»

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Նոյեմբեր 18, 2016 21:36 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ երկրի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:  Այս թեմաների շուրջ Ռազմինֆոն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Continue reading

Ռուսաստանում սպառնալիք են համարում Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունը

Վրաստանի ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանին, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադի գեներալ Չաչիբայան (ձախից) և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ զորավարժության բացման միջոցառմանը Նոյեմբեր 18, 2016 20:57 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ից 20-ը Վրաստանում անցկացվում է «Վրաստան-ՆԱՏՕ» հրամանատարաշտաբային զորավարժություն, որին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների 250 ներկայացուցիչ: Continue reading

Ա. Մովսիսյան. Ադրբեջանում զորավարժության խնդիրներից մեկը հարթավայրում անցկացնելն է

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով Նոյեմբեր 18, 2016 19:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանում անցկացվեց խոշորամասշտաբ զորավարժություն, որին, ադրբեջանական կողմի պնդմամբ, ներգրավված էր 60 հազար զինծառայող: Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են զորավարժություններ՝ հրետանու ներգրավմամբ

ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն Նոյեմբեր 18, 2016 18:22 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Continue reading

ՀՀ ԱԺ հիմնադրամն աջակցելու է վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին

Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ ԱԺ աջակցության հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը Նոյեմբեր 18, 2016 17:51 | RAZM.INFO - ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է հիմնադրամ, որի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին նյութական, սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ Continue reading

Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում

Հոր վերջին խորհուրդը բանակ ճանապարհելիս Նկարը՝ 2013 թվականի ձմեռային զորակոչից Նոյեմբեր 18, 2016 17:00 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար: Continue reading

Իրանում 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO) Նոյեմբեր 18, 2016 16:30 | RAZM.INFO - Իրանի անվտանգության ուժերը Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Գյարմսար քաղաքում շուրջ 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել, որոնցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի` ամենաքիչը  10 կետերում: Continue reading

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի մարմին են հայտնաբերել

Նոյեմբեր 18, 2016 13:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում, բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է  նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանը: Continue reading

Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ. Թուրքիայի ՊՆ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ Նոյեմբեր 18, 2016 13:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը:  Continue reading

Թուրքիայում հատուկջոկատային ռազմածովայինների ընդունելություն է հայտարարվել

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ Նոյեմբեր 18, 2016 10:59 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» հրամանատարությունները հայտարարել են սպաների և ենթասպաների ընդունելության մասին: Continue reading