Թուրքիայում հատուկջոկատային ռազմածովայինների ընդունելություն է հայտարարվել

Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» հրամանատարությունները հայտարարել են սպաների և ենթասպաների ընդունելության մասին: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

Նշենք, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի նշված ստորաբաժանումները տեղակայված են Աքսազ ռազմաբազայում: Վերջինիս հրամանատարությունը մասնակցել էր 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին: Անգամ նշվում էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հյուրանոցի վրա հարձակում գործողները նույն հատուկ նշանակության ստորաբաժանումներից էին: Ըստ երևույթին այստեղ դեր է խաղացել նաև այն, որ ինչպես Էրդողանի հյուրանոցը, այնպես էլ՝ Աքսազ ռազմաբազան, Մարմարի ծովի ափին են:

«Աքսազ» ռազմաբազան ենթարկվում է ռազմածովային  ուժերի Հարավային ծովային շրջանի հրամանատարությանը (շտաբը՝ Իզմիր), որը Թուրքիայի ռազմածովային ուժերի 4 հիմնական հրամանատարություններից մեկն է։ Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել էր նաև ռազմաբազայի հրամանատար դերծովակալ Նամըք Ալփերը, իսկ ռազմաբազան առհասարակ համարվում էր խռովարարների հիմնական կենտրոններից մեկը:

Հավելենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացվել են մեծ թվով զինվորականներ, որոնց փոխարեն Թուրքիայի զինուժը հայտարարում է նոր անձնակազմի ընդունելություն:

One response to “Թուրքիայում հատուկջոկատային ռազմածովայինների ընդունելություն է հայտարարվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *