Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Որոշման հիման վրա կարգավորվում են նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները:

Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 11-ին:

2 responses to “Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում

  1. Pingback: ՀՀ ԶՈւ նորակոչիկները համազգեստ կստանան անմիջապես կենտրոնական հավաքակայանում | Ռազմ.info

  2. Pingback: Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական ուղղությունների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *