Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ. Թուրքիայի ՊՆ

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը: Հանձնաժողովի քննարկումների արդյունքները հրապարակվել են Թուրքիայի խորհրդարանի կայքում:

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Համաձայն աղբյուրի՝ Թուրքիան մինչև այժմ ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ-ռմբակոծիչ, որից 2-ը Թուրքիա կառաքվի 2018-ին:

Բացի այդ որոշում է ընդունվել առաջիկա 3 տարիների ընթացքում, տարեկան 8 միավոր, իսկ ընդհանուր առմամբ 24 միավոր  F-35A  կործանիչ-ռմբակոծիչ պատվիրել:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ 2016-ի հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել էր պատվիրել ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների երկրորդ խմբաքանակը:

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մայիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարել է հինգերորդ սերնդի  2 միավոր F-35A կործանիչ գնելու որոշման մասին, ինչպես նաև այս կործանիչից ընդհանուր 100 միավոր ձեռք բերելու մտադրության մասին։   Սպասվում է, որ թուրքերն առաջին երկու կործանիչները կստանան 2018 թվականին:

Ավելացնենք նաև, որ 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի ազատ տնտեսական գոտում բացվել էր ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար  F135 շարժիչի մասերի արտադրության համար:

Հիշեցնենք նաև, որ  F-35A կործանիչ-ռմբակոծիչները ԱՄՆ սպառազինության մեջ ներառվել են 2016 թ. օգոստոսի սկզբին: Մասնավորապես՝ օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատարը հայտարարել էր, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել:

2 responses to “Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ. Թուրքիայի ՊՆ

  1. Pingback: Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով | Ռազմ.info

  2. Pingback: F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *