Daily Archives: Նոյեմբեր 16, 2016

Երեկ Վրաստանի ՌՕՈւ հրամանատար նշանակված անձն այսօր հրաժարական է տվել

Փոխգնդապետներ Սերգո Նինունան և Գեորգի Ցաբաձեն Նոյեմբեր 16, 2016 21:41 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հրամանով վերջերս կազմավորված ռազմաօդային ուժերի հրամանատար և հրամանատարի տեղակալ էին նշանակվել փոխգնդապետներ Սերգո Նինուան և Գեորգի Ցաբաձեն: Սակայն նոյեմբերի 16-ին ՌՕՈւ նորանշանակ հրամանատարը և վերջինիս տեղակալը հրաժարական են տվել: Continue reading

Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության հիմնական փուլը (ֆոտո)

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով Նոյեմբեր 16, 2016 20:18 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն անցկացրել են նոյեմբերի 12-ից մեկնարկած զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցված փուլը՝ հավանական մարտական գործողությունների սցենարով: Continue reading

Թուրքիայի զինված ուժեր մոտ 30 հազար նոր զինծառայող է ընդունվելու

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler) Նոյեմբեր 16, 2016 18:05 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հետաքննության արդյունքում երկրի զինված ուժերից հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30,000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր: Continue reading

Հայկական բանակի կոշիկը բրենդ է դառնալու. Վիգեն Սարգսյան

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում Նոյեմբեր 16, 2016 17:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական բանակի համար նոր կոշիկներ են արտադրվելու, որոնք նաև բրենդ են լինելու, ինչպես շվեյցարական բանակի դանակները: Continue reading

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական կրթության համակարգի ձեռքբերումներն ու բացերը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները Նոյեմբեր 16, 2016 16:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ռազմական ինստիտուտը նոր ավարտած սպան առաջնագծում ծառայության անցնելիս ստանում է ամսական մինչև 340–360 հազար դրամ աշխատավարձ: Continue reading

Իրաքի բանակի կողմից կռվող շիա ջոկատները շարունակում են Թալ-Աֆար քաղաքի ազատագրումը

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի ազատագրման գործողությանը Նոյեմբեր 16, 2016 16:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 14-ից Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի ջոկատները սկսել են երկրի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության 3-րդ փուլը:  Continue reading

Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյան Նոյեմբեր 16, 2016 11:49 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading

Ադրբեջանում զորավարժությանը ներգրավվել է ռազմական ավիացիան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները և ինքնաթիռները զորվարժության ժամանակ: Նոյեմբեր 16, 2016 10:44 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժությունը շարունակվել է երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:  Continue reading

Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ալթունյան Նոյեմբեր 16, 2016 10:40 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Continue reading