Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն անցկացրել են նոյեմբերի 12-ից մեկնարկած զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցված փուլը՝ հավանական մարտական գործողությունների սցենարով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության այս փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի բոլոր զորատեսակները: Վարժանքներն անցկացվում են տարբեր զորավարժարաններում, տեղանքներում:
Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Pingback: Ադրբեջանում ամփոփել են լայնածավալ զորավարժության արդյուքնները | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info