Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ խորհրդական

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նոյեմբերի 15-ի երեկոյան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ Ավետիսյանն այդ պաշտոնում զբաղվելու է վետերանների հարցերով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Այս  պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր Վարդան Ավետիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *