Իրաքի բանակի կողմից կռվող շիա ջոկատները շարունակում են Թալ-Աֆար քաղաքի ազատագրումը

Նոյեմբերի 14-ից Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի ջոկատները սկսել են երկրի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության 3-րդ փուլը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի ազատագրման գործողությանը

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի ազատագրման գործողությանը

Նոյմբերի 15-ին Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը հայտնել է, որ  Հաշդ ալ-շաաբի ջոկատները գտնվում են Թալ-Աֆար քաղաքի օդանավակայանից  18 կմ հեռավարության վրա: Համաձայն աղբյուրի՝ քաղաքի օդնավակայանի վրա վերահսկողություն սահմանելը ճանապարհ կբացի դեպի քաղաք և կկտրի ԻՊ մատակարարումը Մոսուլից:

Նույն օրը, համաձայն թուրքական «Անադոլու» գործակալության, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Թալ-Աֆար մտնելու է Իրաքի կառավարական բանակի 92-րդ և 72-րդ բրիգադները, ինչպես նաև Թալ-Աֆարի սունի և շիա մուսուլմաններից կազմված խումբը:

Նշենք, որ հոկտեմբերի վերջից Հաշդ ալ-շաաբի ջոկատները  ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալներից ազատագրելու համար և արդեն վերցրել են քաղաքին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր:

Այդ զարգացումներից հետո, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու, ինչը ըստ երևույթին պայմանավորված է Իրաքի սուննի թուրքմենների գործոնով:

Նշենք, որ Հաշդ ալ-շաաբին («Ժողովրդական զորահավաքի ուժեր») Իրաքի կառավարական բանակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված ջոկատներ են:

Նշենք նաև, որ Թալ-Աֆար քաղաքը գտնվում է 50-60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագրման գործողության համար:

2 responses to “Իրաքի բանակի կողմից կռվող շիա ջոկատները շարունակում են Թալ-Աֆար քաղաքի ազատագրումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքի շիա խմբավորումները մոտ են ահաբեկիչներին Մոսուլում մեկուսացնելուն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *