Daily Archives: Նոյեմբեր 22, 2016

Իրանցի դպրոցականները անօդաչու թռչող սարք են ներկայացրել

Իրանցի դպրոցականների ներկայացրած «Սահեր» անօդաչու թռչող սարքը Նոյեմբեր 22, 2016 18:32 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Թեհրանում իրանցի դպրոցականները ներկայացրել են սեփական նախագծման «Սահեր» անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի տևողությունը 10 ժամ է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Քննարկվել է ՀՀ-ում ռազմական արտադրանքի նորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը

ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին Նոյեմբեր 22, 2016 18:19 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Continue reading

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ մտնում են ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014 Նոյեմբեր 22, 2016 17:31 | RAZM.INFO - Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի կազմի մեջ մտնում են ՀՀ ՊՆ ոչ թե 4-րդ, այլ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, ընդ որում՝ մտնում է ոչ թե ամբողջ կորպուսը, այլ դրա ստորաբաժանումների մի մասը: Continue reading

Հայաստանում վարժանքներ են սկսել ՌԴ ԶՈւ սպաները

ՌԴ ԶՈւ սպաներ Նոյեմբեր 22, 2016 16:44 | RAZM.INFO - Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Գյումրու 102-րդ ռազմաբազայի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների պատրաստության վարժանքներ, որոնց ներգրավված են 100 սպաներ։ Continue reading

«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ուղղաթիռների օդաչուները վերսկսել են ձմեռային թռիչքները

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում Նոյեմբեր 22, 2016 16:21 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները ձմեռային ռեժիմի փոխադրումից հետո վերսկսել են թռիչքները։ Continue reading

Իրանը տեղական արտադրության 7 ԱԹՍ է ներկայացրել

Իրանական արտադրության «Համասեհ» ԱԹՍ-ն Նոյեմբեր 22, 2016 15:35 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացված Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է սեփական արտադրության յոթ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: Continue reading

Թուրքիայում հեռացվել է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին Նոյեմբեր 22, 2016 12:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտել Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» պայմաններում կառավարության կողմից ընդունվել է օրենքի ուժ ունեցող հերթական հրամանագիրը, համաձայն որի՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունից (ոստիկանություն) և զինված ուժերից հեռացվում է ևս 10 հազար զինծառայող և ոստիկան: Continue reading

Իրաքի շիա խմբավորումները մոտ են ահաբեկիչներին Մոսուլում մեկուսացնելուն

Իրաքի շիաները գրոհում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Թել Աֆար քաղաքը Նոյեմբեր 22, 2016 11:34 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները մոտ են Մոսուլում տեղակայված իսլամիստներին Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից մեկուսացնելուն: Continue reading

Նոյեմբերի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադ (Rəşad Həşimov) Նոյեմբեր 22, 2016 10:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին առավել վաղ վրաերթի էին ենթարկել: Continue reading