Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Թեհրանում իրանցի դպրոցականները ներկայացրել են սեփական նախագծման «Սահեր» անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի տևողությունը 10 ժամ է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Սահեր» ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 5500 մ, զանգվածը՝ 24 կգ:
ԱԹՍ-ը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:
Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության 2013 թ. որոշմամբ՝ Իրանի դպրոցներում բարձր դասարանների աշակերտներին պետք է դասավանդվեին ԱԹՍ-ներ հայտնաբերելու, հետապնդելու և հարկ եղած դեպքում ոչնչացնելու կամ վայր իջեցնելու հմտություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` հոկտեմբերին Իրանը ներկայացրեց նաև սեփական արտադրության մահապարտ ԱԹՍ, ինչպես նաև ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչուի նմանությամբ ստեղծած «Սաեղե» անօդաչուն:
Իսկ վերջերս անցկացված Իրանի ռազմածովային ուժերի 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրեց հանրությանը ծանոթ տեղական արտադրության յոթ ԱԹՍ: