Հայաստանում վարժանքներ են սկսել ՌԴ ԶՈւ սպաները

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Գյումրու 102-րդ ռազմաբազայի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների պատրաստության վարժանքներ, որոնց ներգրավված են 100 սպաներ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ սպաներ

ՌԴ ԶՈւ սպաներ

Հրամանատարները և նրանց տեղակալները կծանոթանան կապի ժամանակակից միջոցներին, ռադիոէլեկտրոնային հետախուզությանը և անօդաչու թռչող սարքավորումների համալիրներին։

Վարժանքները կշարունակվեն երկու շաբաթ։ Մինչ դաշտային վարժանքներին անցնելը զորավարժությունը կունենա նաև տեսական մաս։

Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զինվորական անվտանգ ծառայության կազմակերպմանը, ստորադասների հետ անհատական աշխատանքների հմտություններին։

Զորավարժությունը ավարտվելու է մարտական պատրաստության մրցումներով՝ «գումարտակի լավագույն հրամանատար» ճանաչվելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *