«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ուղղաթիռների օդաչուները վերսկսել են ձմեռային թռիչքները

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները ձմեռային ռեժիմի փոխադրումից հետո վերսկսել են թռիչքները։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում

Ներկայում օդաչուները մշակում են պիլոտաժի պարզ էլեմենտներ՝ թռչելով վեր բարձրանալ, թռչելով մոտենալ, ուղղահայաց իջնել, վայրէջք, թռիչքներ նշված երթուղիներով, ինչպես նաև կատարում են հրահանգիչների տարբեր առաջադրանքներ։

Առաջին անգամ կմշակվի առաջադրանք՝ տեղաբաշխման վայրից թռիչք դեպի Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազա և վայրէջք։

Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները նույնպես վերսկսել էին թռիչքները՝ տեխնիկան ձմեռային ռեժիմի փոխադրելուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *