Քննարկվել է ՀՀ-ում ռազմական արտադրանքի նորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

 ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաև նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *