Monthly Archives: Հոկտեմբեր 2016

Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն ՊԲ սպաների և ազատամարտիկների ընտանիքների համար

Ստեփանակերտում զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը Հոկտեմբեր 31, 2016 19:57 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Continue reading

Թուրք–քրդական բախումներում սպանվել է ԶՈւ 3 զինծառայող

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ) Հոկտեմբեր 31, 2016 19:16 | RAZM.INFO - Թուրքիայի հարավ–արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում երկրի զինված ուժերի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Continue reading

Իրանը հերքում է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները

Հութի զինյալներ՝ Սանայում Հոկտեմբեր 31, 2016 19:15 | RAZM.INFO - Այսօր` հոկտեմբերի 31-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրեմ Ղասեմին հերքել է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները: Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը: Continue reading

Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսում

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ Հոկտեմբեր 31, 2016 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին և 28-ին Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում անցկացվել է «Ալի բեյթ օլ մողադաս»  զորավարժության առաջին փուլը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: Continue reading

Մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հոկտեմբեր 31, 2016 18:33 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող  Լատիֆով Փարվին Ռաքիֆ օղլուն (Lətifov Pərvin Rakif oğlu):  Continue reading

Վրաստանում ամերիկյան հրահանգիչներն անցկացնում են սակրավորների դասընթաց

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ Հոկտեմբեր 31, 2016 17:22 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերին 31-ին, Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի սակրավորների պատրաստման դասընթաց, որը վարելու են ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության հրահանգիչները։ Continue reading

ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ ներկայացվել են հակառակորդին ոչնչացնելու նոր եղանակներ

Զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում Հոկտեմբեր 31, 2016 15:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-28-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում ներկայացվել են պայմանական հակառակորդին ոչնչացնելու նոր եղանակներ: Continue reading

Հոկտեմբերի 30-ին սրտի կանգից մահացել է զինծառայող

Հոկտեմբեր 31, 2016 13:05 | RAZM.INFO - Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը: Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Խալխալյանը մահացել է: Continue reading

ՀՀ ԱԻՆ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի կազմակերպած վարժանքին

ՆԱՏՕ-ի վարժանքին մասնակցող հայաստանցի փրկարարները Հոկտեմբեր 31, 2016 11:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարարական ստորաբաժանումների 22 հոգանոց կազմը մեկնել է Չեռնոգորիա՝ մասնակցելու «Չրնա Գորա 2016» միջազգային դաշտային վարժանքին: Continue reading

Ադրբեջանցիները փորձել են հանել Արցախի շփման գծում տեղադրված ականները, ՊԲ-ն հետ է մղել

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Հոկտեմբեր 31, 2016 11:23 | RAZM.INFO - Հանգստյան օրերին Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը նահանջել է: Continue reading