Հոկտեմբերի 30-ին սրտի կանգից մահացել է զինծառայող

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը: Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Խալխալյանը մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դերենիկ Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

One response to “Հոկտեմբերի 30-ին սրտի կանգից մահացել է զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *