Daily Archives: Հոկտեմբեր 21, 2016

ՀՀ ՊՆ խնդիրը ոչ թե փոխզիջումների մասին մտածելն է, այլ համակարգն ամրացնելը․ Վիգեն Սարգսյան

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը Հոկտեմբեր 21, 2016 23:23 | RAZM.INFO - Արցախյան հակամարտության մեջ պաշտպանության նախարարության գործառույթը պաշտպանության մակարդակի բարձրացումն է, որպեսզի ամուր լինի հայկական կողմի դիվանագիտական դիրքորոշումը։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Continue reading

Զինծառայող կանայք պետք է ունենան տղամարդկանց հավասար հնարավորություններ․ Վիգեն Սարգսյան

Հոկտեմբեր 21, 2016 22:26 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովում կանանց ծառայության մասին իր խոսքերի հասարակական արձագանքը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ցանկության դեպքում կանայք պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ զինված ուժերում ծառայության և առաջխաղացման համար։ Continue reading

Պետք է պատրաստ լինենք ինչպես հակահարված հասցնելու, այնպես էլ պատժիչ միջոցառումներին․ Վ․Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. լուսանկարը Panarmenian գործակալության Հոկտեմբեր 21, 2016 22:05 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, ով այժմ Արցախում է, «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հեռուստակամրջի միջոցով հայտնեց, որ հայկական կողմն ակնկալում էր և պատրաստ էր հակառակորդի՝ նախօրեին կատարված դիվերսիոն ներթափանցումների փորձերին։ Continue reading

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլու (Həşimov Yusif Yunus oğlu) Հոկտեմբեր 21, 2016 20:25 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվել է Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուն (Həşimov Yusif Yunus oğlu): Continue reading

Ավարտվել են ՀՀ ՊՆ 2-րդ կորպուսի հրետանավորների մեկամսյա վարժանքները

ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ-ում անցկացվել են հրետանավորների մեկամսյա հավաքներ Հոկտեմբեր 21, 2016 19:53 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ից ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացրել են մեկամսյա ճամբարային հավաքներ: Continue reading

ՀՀ ԶՈւ տանկերը կարդիականացվեն Հայաստանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Հոկտեմբեր 21, 2016 17:29 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերի Տ-72 տանկերը կարդիականացվեն մինչև ռուսաստանյան Տ-72Բ3 մակարդակի՝ օգտագործելով տեղի նորոգման և արդիականմացման հնարավորությունները: Continue reading

ԱՄՆ և Հայաստանը համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ

Հայ-վրացական սահմանին ծառայող ՀՀ ԶՈւ 27 սահմանապահ մասնակցել են սահմանային կանխարգելման ռազմավարության վերաբերյալ ամերիկյան դասընթացի Հոկտեմբեր 21, 2016 16:00 | RAZM.INFO - Զանգվածային զենքի ոչնչացման տարածման կանխարգելման ամերիկյան ծրագրի շրջանակում հայ-վրացական սահմանին ծառայող ՀՀ ԱԱԾ 27 սահմանապահ մասնակցել է հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության դասընթացի: Continue reading

Աֆղանստանում ամերիկացի զինծառայող է սպանվել

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում Հոկտեմբեր 21, 2016 14:10 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին կից ռազմաբազայում զինյալ անձը կրակել է միջազգային զորքերի վրա, ինչի հետևանքով սպանվել է 2 ամերիկացի։ Սպանվածներից մեկը զինծառայող է։ Վիրավորվել է ևս մեկ զինծառայող և երկու քաղաքացի։ Continue reading

Սիրիան սպառնում է խոցել երկրի օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները Հոկտեմբեր 21, 2016 13:18 | RAZM.INFO - Հոկտեմբերի 2օ-ին Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնել է, որ եթե Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նորից խախտեն Սիրիայի օդային տարածքը, ապա Սիրիայի բանակը համապատասխան քայլեր կձեռնարկի և կխոցի թուրքական ինքնաթիռները: Continue reading

ՌԴ զինուժը վարժանքներ է անցկացնում «Իսկանդեր-Մ» համակարգերի կիրառմամբ

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Հոկտեմբեր 21, 2016 10:16 | RAZM.INFO - 2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկները վարժանքներ են անցկացրել արևմտյան ռազմական շրջանի (ԱՌՇ) Լուժսկի զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ  կայքը: Continue reading