2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկները վարժանքներ են անցկացրել արևմտյան ռազմական շրջանի (ԱՌՇ) Լուժսկի զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքների ընթացքում ստուգվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկների` համակարգը բացազատման պատրաստելու, մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ հրթիռի առանձին և խմբային էլեկտրոնային արձակումներ կատարելու ունակությունները:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր
Մշակվել են նաև համակարգերի բացազատման և մեկնարկային դիրքերի փոփոխման, լիցքավորման վերաբերյալ հարցեր:
Վարժանքներին ներգրավված են 100-ից ավելի զինծառայող, ԱՌՇ հրթիռային ստորաբաժանման ավելի քան 20 միավոր տեխնիկա:
Ամփոփիչ ստուգումների շրջանակներում «Իսկանդեր-Մ» համակարգերի կիրառմամբ վարժանքներ են անցկացրել նաև արևելյան ռազմական շրջանի հրթիռային ստորաբաժանումների զինծառայողները:
Զինծառայողները համակարգերից պայմանական հրթիռներ են արձակել և «հետ են մղել դիվերսանտներին»:
Իսկանդեր համալիրը թողարկվում է երկու մոդիֆիկացիայով. Իսկանդեր-Մ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար։ Համալիրը կիրառվում է օպերատիվ խորություններում հակառակորդի փոքրածավալ զորամիավորումների ոչնչացման նպատակով։ Այն բացազատվում է 30 րոպեում։ Թիրախի խոցման նվազագույն հեռավորությունը 50 կմ է, իսկ առավելագույնը՝ 500 (Իսկանդեր Է-ի համար այս ցուցանիշը կազմում է 280 կմ)։