Սեպտեմբերի 23-ից ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացրել են մեկամսյա ճամբարային հավաքներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հավաքների նպատակը անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումն է:
Մասնավորապես անցկացվել են տեսական ու գործնական մարզումներ, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսներ, գիշերային վարժանքներ:
Վարժանքների արդյունքում բարձրացվել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info