Զանգվածային զենքի ոչնչացման տարածման կանխարգելման ամերիկյան ծրագրի շրջանակում հայ-վրացական սահմանին ծառայող ՀՀ ԱԱԾ 27 սահմանապահ մասնակցել է հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության դասընթացի: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը։
Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կմասնակցեն լրացուցիչ դասընթացների՝ դասավանդողներ դառնալու համար: Այդպիսով՝ Հայաստանի ղեկավարությանը կարող է տեղայնացնել դասընթացը Հայաստանի բոլոր սահմանապահների համար։
Դասընթացը բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից։ Սահմանապահները ծանոթացել են նոր գործիքների, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Եզրափակվել է մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:
Տասնօրյա դասընթացի ծրագիրը մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի վերջին մասն է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում, որոշվել էր 7 տարով երկարաձգել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով ամերիկյան կողմը Հայաստանին ԶՈԶ-ի տարածումը խոչընդոտող անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ է տրամադրում և անհրաժեշտության դեպքում ուսուցանում անձնակազմին։