Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվել է Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուն (Həşimov Yusif Yunus oğlu):
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։
Նշվում է, որ մահացած զինծառայողը Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին Թաղիև ավանի բնակիչ էր: Նախնական տվյալներով՝ բանակ զորակոչվել է 3 ամիս առաջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հիմնականում թաքցնել կորուստներ մասին տեղեկությունը:
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 142-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։
Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info