Հոկտեմբերի 27-ին և 28-ին Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում անցկացվել է «Ալի բեյթ օլ մողադաս» զորավարժության առաջին փուլը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Զորավարժության ընթացքում իրականցվել է առափնյա շրջանի պարեկություն և պաշտպանություն, խաղարկվել են անտառում մարտ վարելու գործողություններ:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ
Զորավարժության երկրորդ փուլը անցկացվելու է նոյեմբերի 3-4-ին: Զորավարժությանը ներգրավված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բեյթ օլ մողադաս» և «Քոսար» զորամիավորումների 108 գումարտակ:
Նույն օրը հյուսիսային Ալբորզ նահանգում ևս մեկնարկելու են զորավարժություններ,որոնց առաջին փուլում իրականացվելու են որոնողափրկարարկան վարժություններ, իսկ երկրորդ փուլը անցկացվելու է 2017թ. փետրվարին:
Իսկ այսօր` հոկտեմբերի 31-ին, «Ալի բեյթ օլ մողադաս» և «Քոսար» զորամիավորումների 4 գումարտակների ներգրավվածությամբ հակաահաբեկչական պայքարի և կենսական նշանակության օբյեկտների պաշտպանության թեմայով զորավարժություն զորավարժություն է անցկացվել մերձկասպյան Գիլան նահանգի Էնզելի քաղաքում:
Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական Սպահան նահանգում անցկացվել է Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Pingback: Իրանը զորավարժություններ է անցկացնելու երկրի 13 նահանգներում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info