Ադրբեջանցիները փորձել են հանել Արցախի շփման գծում տեղադրված ականները, ՊԲ-ն հետ է մղել

Հանգստյան օրերին Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը նահանջել է: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է շուրջ 100 անգամ և արձակել է ավելի քան 2300 կրակոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *