Թուրքիայի հարավ–արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում երկրի զինված ուժերի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական Haber Turk լրատվակայքը:
Համաձայն նույն աղբյուրի՝ անվտանգության ուժերը «շարքից հանել են» PKK 6 զինյալի:
Նշենք, որ թուրքական զինուժը «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ իրականացնում է գործողություններ, որոնց օդից աջակցում են Դիարբեքիրի 8–րդ ավաբազայի ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Թուրքիայի զինուժը թուրք–քրդական բախումներում կորուստներ է տվել նաև նախորդ շաբաթվա ընթացքում, միայն հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արևելյան և հարավային շրջաններում սպանվել է երկրի ԶՈւ 4 զինծառայող։